Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Մարդը հանրությանը հուզող հարցերին պատասխանելու փոխարեն «կինո» է նկարում»
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Մարդը հանրությանը հուզող հարցերին պատասխանելու փոխարեն «կինո» է նկարում»

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը.

«Ճի՞շտ եմ հասկանում, որ, ի պատասխան Միքայել Մինասյանի՝ վարչապետին ուղղված ծխախոտի ու ադամանդի մաքսանենգ բիզնեսներ անելու մեղադրանքների, Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր քրեական գործեր հարուցել նախկին դեսպանի դեմ։ Այնպիսի բաներ, որոնք, ըստ վարչապետի երևակայության, պիտի կոծկեն մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան ուղարկված ադամանդների փայլը։ Ես չգիտեմ ինչպես կոչել վարչապետի այս «ստրատեգիան»՝ մանկամտությո՞ւն, ստոր շահարկո՞ւմ… Ի՞նչ կոչել դա։

Խոսքս, իհարկե, դեռ բարոյական տիրույթում է։ Որովհետև նման երևույթները նաև իրավական գնահատականի պետք է արժանանան։ Մարդը հանրությանը հուզող հարցերին պատասխանելու փոխարեն «կինո» է նկարում։ Այսինքն՝ վարչապետը հիմա ոչ միայն խոչընդոտում է մաքսանենգ ծխախոտի ու ադամանդի գործի՝ իրավապահ համակարգի կողմից բացահայտմանը, այլև այդ նույն իրավապահներին այլ հարցերով է շեղում՝ ստիպում, որ գործ անելու փոխարեն թիթեռ նկարեն»։



Նման նյութեր