
Գույքահարկի փոփոխությունը պետք է լինի միայն սեփականատիրոջ փոփոխության դեպքում, այսինքն, երբ դու վաճառում ես քո տունը: Մարդիկ տուն գնելիս հաշվի են առնում գույքահարկի չափը, և եթե դու արդեն գնել ես բնակարան կամ տուն քո համար դրա հետ կապված ծախսերը չպիտի կտրուկ աճեն: Քանի ուշ չի, էդ օրենքում փոփոխություններ մտցրեք, որ մարդկանց անտեղի ծախսի տակ չգցեք: Թե բա դղյակ… Երևանում ով կենտրոնում բնակարան ունի մի «դղյակի» գին են հաշվել:
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից: