«Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մի քանիսի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել։ Factor.am-ին փոխանցված այս տեղեկությունները հաստատեց նաև բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։
Նա ասաց, որ հստակ չի կարող նշել, թե աշխատակազմում քանի վարակակիր կա այս պահին, սակայն նկատեց, որ ԲԿ-ի բուժանձնակազմի մոտ պարբերաբար լինում են Covid19 -ի դեպքեր։ Ասատուր Ասատրյանի փոխանցմամբ՝ կան նաև մեկուսացվածներ, որոնք շփվել են վարակակիրների հետ։ Նա նաև ասաց, որ կան աշխատակիցներ, որոնք արդեն բուժվել և կրկին աշխատանքի են վերադարձել։
Նարեկ Կիրակոսյան