– Զանգվածները դուրս են գալիս հեղափոխության ոչ թե ապագայի մասին տեսլականներով, այլ հինը մերժելու սուր պահանջով։
– Ցանկացած հեղափոխություն կատարվում է նրա համար, որ գողերն ու մարմնավաճառները դառնան փիլիսոփա։
– Ովքեր խոնարհվում են կատարված փաստի առջև, նրանք պատրաստ չեն կերտել ապագան։
-Խառնակ ժամանակների գուցե ամենավատ բանն այն է, որ հանրային գիտակցության մեջ սկսում է հաստատվել հիմարության թագավորությունը ՝ հաստատվում է միակարծություն առանց կարծիքի։
– Քաղաքական պայքարը դա ուժի և շահերի պայքար է, այլ ոչ թե փաստարկների։
– Ճշմարտությունը ծնվում է ոչ միայն կարծիքների բախման ժամանակ, ինչպես համարում են ֆրանսիացիները, այլ ստի ներքին հակասությունների պատճառով։
– Կառավարել, նշանակում է կանխատեսել։
– Հնարավոր չէ փոխել աշխարհը, ոչինչ չփոխելով։
– Ժողովրդի սերն ոչ կայուն տարադրամ է։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի էջից: