«Հնարավորություն կա ողբերգությունից խուսափելու, եթե մի քանի անհրաժեշտ քայլեր կատարեք». Գարեգին Միսկարյան
Advertisement 1000 x 90

«Հնարավորություն կա ողբերգությունից խուսափելու, եթե մի քանի անհրաժեշտ քայլեր կատարեք». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկար ժամանակ պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ վարվող «պայքարի» մասին բան չեմ գրել։ Ու էլի չեմ գրելու։ Միայն մի բան ասեմ, հետագայի համար։ Երբ վիրուսի նոր-նոր տարածվելու փուլում ես պնդում էի, որ 15 մլն դոլարով կարելի է կանխել համավարակը, ու զանգում խոսում էի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իրենք պնդում էին, որ պարետատունը մասնագիտական լուրջ ռեսուրս ունի և տարբեր զարգացումների համար աիմուլիացիաներ են արել, ընտրել են վարակի դեմ պայքարի «ամենաարդյունավետ ուղին»։

Ես դրանից հետո էլ ոչինչ չգրեցի, հասկանալով, որ կամ էս մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում, ու անհնար է նրանց հետ կանգնեցնել բռնած ճանապարհից, կամ գիտակցաբար են անում, ու էլի անհնար է հետ կանգնեցնել բռնած ճանապարհից։

Հիմա մենք կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած երկրների մեջ աշխարհում առաջատարների շարքում ենք։ Ու շարունակում ենք նույն գիծը առաջ տանել։

Չգիտեմ, կարդում են էս gire պատասխանատուները, թե ոչ, բայց, եթե, այնուամենայնիվ, կարդում եք, ասեմ։

Միայն համատարած եռաշերտ, երկշերտ, միաշերտ դիմակ և ձեռնոց կրելը հարցի լուծում չի։ Եթե դիմակի դեպքում հումքը հեշտ է գտնել, ձեռնոց շուտով չի լինելու, բայց դա էական չի։ Չգիտեմ, թե ուր եք հասել ձեր սիմուլյացիաների մեջ, չգիտեմ, թե էդ սիմուլյացիա անողները ինչ տվյալներ են ձեզ տալիս, բայց հույս ունեմ, որ հասկանում եք իրավիճակի լրջությունը։ Ասեմ, որ էս պահին, դեռևս չնչին, բայց հնարավորություն կա ողբերգությունից խուսափելու, եթե մի քանի անհրաժեշտ քայլեր կատարեք։ Հույս ունեմ, որ բավարար ողջախոհություն կունենաք ու չեք շարունակի էս գիծը»։



Նման նյութեր