Երևանի թիվ 3 զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետին մեզադրանք է առաջադրվել: Իսկ ինչի մեջ է նա մեղադրվում: Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 2152-Ա առ 27.11.2019թ. հրամանի հիմքով զբաղեցնելով Երևանի թիվ 3 զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ Մարիամ Սայադյանից փորձել է հափշտակել խոշոր չափերով գումար:
Մասնավորապես, օգտվելով այն հանգամանքից, որ Մարիամ Սայադյանը չի տիրապետում, թե որդու` առողջական վիճակի հիմքով ժամկետային զինվորական ծառայությունից ազատված և 2010թ. պահեստազորում հաշվառված Սերգեյ Մկրտչյանի կողմից սահմանված ժամկետում վերափորձաքննության ենթարկված չլինելն ինչ հետևանքներ կարող է առաջացնել, 2019թ. դեկտեմբերի 19-ին և 20-ին Երևան քաղաքի Ն. Ստեփանյան 3 հասցեում գտնվող նույն զինվորական կոմիսարիատի իր աշխատասենյակում տեղի ունեցած զրույցների ընթացքում Մարիամ Սայադյանին հավաստիացրել է, թե իբր 716.835 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է կազմակերպել Սերգեյ Մկրտչյանի բժշկական վերափորձաքննության և դրա արդյունքների հիման վրա հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման գործընթացի անխոչընդոտ իրականացումը` ներկայացնելով, թե 1.000 ԱՄՆ դոլարը պետք է փոխանցի բշժկական հանձնաժողովին, իսկ 500 ԱՄՆ դոլարը պահի իրեն` որպես մատուցած ծառայության վարձատրություն: