Արմավիրի կամրջից նետված 14-ամյա աղջկան վիրահատել են. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Արմավիրի կամրջից նետված 14-ամյա աղջկան վիրահատել են. armeniasputnik.am

Արմավիրի «կարմիր» կոչվող կամրջից երեկ նետված 14-ամյա աղջկան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատել են և տեղափոխել դիմածնոտային բաժանմունք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ–ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեկ վիրահատվել է, վիրահատությունը լավ է անցել։ Աղջկա վիճակն այս պահին կայուն է»,–ասաց նա։

Հիշեցնենք` երեկ` մայիսի 28–ին, կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մարիամ Մ.-ն Արմավիր քաղաքի` ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» ցած էր նետվել:

Ահազանգով դեպքի վայր գնացած Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:

Սկզբում նա հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

armeniasputnik.am