Ուրեմն իշխանական նոր «փիառ» գործիք են մտածել․․․ Այսօր Մակունցն է իր մայրիկի հետ լուսանկար դրել ու գրել, որ մայրիկին չի տեսել երեք ամիս, երեկ տիկին Աննան էր նույն բանը արել, ու սրանով, իհարկե, փորձում են հուզումնական դաշտ ստեղծեն ու մարդկանց դրդեն ավելի զգույշ լինել, ու դա միգուցե իր ազդեցությունը թողնի, ու ասեմ ձեզ, որ վատ միտք չէ, ԲԱՅՑ․․․
Լավ էլի, ձեր հոգուն մեռնեմ, էս ամեն ինչի ժամանակն արդեն անցելա․․․․ Ձեր արածի իսկական անունը ՊԱԹՈՍ է։ Մտածում էիք ծնողների մասին, մտածում էիք ապահովության ու ամեն ինչի մասին, երբ պետք էր, երբ ժամանակն էր, դիմակ կրեիք, դիմակի մասին չասեիք, որ դա անիմաստ ա, հետո չասեիք, որ կորոնավիրուսը ապուշ բան ա, լուրջ վարակ չի, պինցետով կհանեք, ում շունն ա, ում կատուն ա։
Եթե ձեր ու մնացածի ծնողների մասին մտածում էիք, երբ ողջ աշխարհն արդեն սկսել էր ցնցվել էդ ամեն ինչից, մարդկանց չհավաքեիք ու հանրահավաք չանեիք առանց դիմակի, ձեռնոցի։
Եթե մտածում էիք էդ ամեն ինչի մասին, երբ ժամանակն էր, պիտի ձեր ծնողների նկարները դնեիք, ու էդ ամենը ասեիք։ եթե մտածում էիք, ապա ժամանակին պետք է օդանավակայանում խիստ հսողություն դնեիք, ժամանակին պետք էր արտակարգ դրությունը իրա խիստ կանոններով պահեիք։
Ձեր արածը հիմա պաթոս ա ու ուշացած քայլ, ձեր արածը հիմա անիմաստ ա, երբ դա անում եք օրական 400 վարակակրի դեպքում։
Այ, դուք արդար կլինեիք, որ դնեիք հիվանդների ու մահացածների ծնողների նկարները ու գրեիք․ «Ցավում եմ, որ մեր պատճառով դուք ձեր կյանքի ամենաթանկ մարդկանց չեք տեսնելու որոշ ժամանակ կամ ընդմիշտ․․»։․
Հիմա արդեն շատ ուշ է, ձեր գնացքը գնացել ա․․․ Պատրաստ եղեք պատասխան տալու։
Հ․Գ․ Ծնողներին ու երեխաների շահարկելը՝ հանուն ինչ-որ բանի, չգրված օրենքների լուրջ խախտում ա, մի արեք։
Ankakh Hayastan