Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է այգու մամուլի ծառայությունը։
«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։