«Իտալական սցենարը մոտենում է Հայաստանին». Սուրեն Սուրենյանց
Advertisement 1000 x 90

«Իտալական սցենարը մոտենում է Հայաստանին». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրելէ.

«Մենք 1 մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրասնիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ այս արտահայտության հեղինակը ոչ թե ընդդիմադիր գործիչ է, այլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս, իհարկե, չի խոստովանում, որ նման տխուր սցենարը մեր դուռը չոքեց հենց կառավարության անպատասխանատու քաղաքականության, հակահամաճարակային քաղաքականության ֆիասկոյի հետևանքով։ Բայց արդեն սովոր ենք՝ գործող կառավարությունը ոչ միայն դիլետանտ է, այլ նաև տառապում է անսխալականության բարդույթով։

Սակայն այս ակնհայտ փաստը չէ, որ ցանկանում եմ արձանագրել։ Երեկ ես հղում էի արել ութ ՀԿ-ների հայտարարության ու Հայաստանի մասով բավականին ոչ բարենպաստ վիճակագրություն էի ներկայացրել, ինչի հետևանքով թիրախավորվեցի իշխանամետ օգտատերերի կողմից։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում այս մարդիկ, երբ այսօր Փաշինյանն ավելի մռայլ հեռանկար է կանխատեսում Հայաստանի համար՝ խոսելով իտալական սցենարի հնարավորության մասին։ Եթե պրոիշխանական օգտատերերը նույն ագրեսիվությունը պահպանեն այսօր, չգիտեմ նույնիսկ ինչ որակումներ պետք է տան Փաշինյանի վիճակագրությանն ու կանխատեսումներին՝ դրանք համարելով թերևս «բայղուշույթուն»։ Բայց Փաշինյանը ոմանց համար միշտ ճիշտ ու անքննարկելի է, եթե նույնիսկ չի ընդունում իր կառավարության պատասխանատվությունը հումանիտար ճգնաժամի առաջացման հարցում»։



Նման նյութեր