Վախթանգ Սիրադեղյան. «Ցանկանում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ որևէ մեկի որևէ արարքի վերաբերյալ մեղադրողն ու պաշտպանը «կռիվ տալուց» կելնեն նույն կանխադրույթից»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Ցանկանում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ որևէ մեկի որևէ արարքի վերաբերյալ մեղադրողն ու պաշտպանը «կռիվ տալուց» կելնեն նույն կանխադրույթից»

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից.

«Մեկ շաբաթ առաջ «հանրային միջոցառում» երևույթի վերաբերյալ Արցախի պարետի մեկնաբանության առումով ասել էի, որ իրավաբանությունը ռետինի նման բան է՝ որ կողմը ձգես՝ այն կողմը կձգվի:

Քոչարյանին մեղսագրվող արարքի առումով ՄԻԵԴ-ի կարծիքի վերաբերյալ վերջինիս պաշտպանների և դատախազության իրարամերժ հաղորդումները կրկին անգամ վկայեցին, որ ես ճիշտ էի:

Բայց դրանից, ինչպես բազմաթիվ անգամ նախկինում, ես ինձ լավ չեմ զգում, որովհետև ցանկանում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ որևէ մեկի որևէ արարքի վերաբերյալ մեղադրողն ու պաշտպանը «կռիվ տալուց» կելնեն նույն կանխադրույթից, այն է՝ օրենսդրության որևէ դրույթի միատեսակ մեկնաբանությունը, և կփորձեն գործը շահել հարակից երևույթների՝ դրդապատճառների ու իրավիճակի վերլուծության միջոցով»:



Նման նյութեր