Google Translate Widget-ը նորից անվճար է որոշ վեբ կայքերի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Google Translate Widget-ը նորից անվճար է որոշ վեբ կայքերի համար

Google Translate Widget-ն այժմ նորից անվճար է որոշ վեբ կայքերի համար։

Google-ը հեռացրել էր իր աջակցությունն այս plugin-ի համար, որը հնարավորություն էր տալիս կայքի այցելուներին՝ անվճար թարգմանել էջերը 100+ լեզուներով։

Հաշվի առնելով թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, այժմ ժամանակն է նորից կայքերին տալ հասանելիություն այս գործիքին։

Վեբ էջերի քոնթենթը թարգմանելու հետ միասին Google Translate widget-ը կարող է նաև թարգմանել ֆայլերի` օրինակ PDF, քոնթենթը։

Website translator widget-ի օգտագործումը խիստ սահմանափակ է․ կառավարության, առանց շահույթի և/կամ ոչ առևտրային վեբկայքերի օգտագործման համար է։

Եթե Ձեր վեբ կայքը համապատասխանում է այս չափանիշներին, Դուք կարող եք դիմել՝ լրացնելով այս ֆորմը՝ Google Translate widget-ին հասանելիություն ունենալու համար։

Իսկ մնացած կայքերի համար Google-ն առաջարկում է օգտագործել Google Cloud Translation API-ն։