Գրորգ Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.
«Քյալագյոզ ադրբեջանը պատերազմով է սպառնում մեզ: Եվ սա առավել ընդգծվել է հատկապես վերջին օրերին, լայնածավալ զորավարժություններից հետո: Սրանով ռազմական բարձր պատրաստականության իմիտացիա են ստեղծում, ձգտում են ապակայունացնել սահմանային շփման գիծը և ակնհայտորեն՝ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը տանում են դեպի ագրեսիայի: 1998թ.-ից մինչև 2018թ. մենք, որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր և բանակցող, մշտապես գործել ենք հաղթողի դիրքերից և այդ տրամաբանությամբ, որն էլ որպես զսպող օղակ, սանձել է ագրեսիվ հակառակորդին: Իսկ այսօր, «երջանիկ անհատի» կողմից ադրբեջանի ժողովրդի շահերից խոսելը, հակառակորդին գովերգելը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին լռելը, ազատագրված մեր հողերում համատեղ բնակության գոտիների ստեղծման ծրագրին՝ այո ասելը, Արցախի Հանրապետությունը՝ մարզ որակելը, հաղթանակած հերոսներին քաղաքական հետապնդման ենթարկելը, մեր հաղթանակները վարկաբեկելու անսանձ մոլուցքը հույս է տվել ալիևին, որ կարող է պատերազմ սկսել ու հաղթել:
զաքիրն ու հեյդարը իրենք իրենց … հետևից են ընկել՝ նիկոլի ադրբեջանասեր դասալիքներով ոգեշնչված: թուրքն այդպես էլ չհասկացավ, որ մենք մեր հայրենիքն ենք պահում, իսկ իրենք փորձում են խլել ուրիշինը: Մենք մեր տունն ու հողն ենք պահում, իսկ իրենք վարձկաններով են իրենց բանակը լցնում, վերջում էլ ճողոպրում: Անտանելի բան է, ուրիշի ունեցածին աչք դնելը, դա գենետիկ շեղվածություն է… չարիք է…
Կարճամիտ ագրեսորը, եթե սկսի լայնածավալ հարձակում և ապակայունացնի տարածաշրջանը, այն էլ համաճարակային այս բարդագույն իրավիճակում, ապա մենք աչք չենք թարթելու անելու այն՝ ինչը պարտավոր ենք անել:
Մեր տեսակը կա ու շատ է, մենք մեր սրբազան հայրենիքն ենք պահում:
Իսկ ինչ վերաբերվում է քեզ՝ Նիկոլ, առաջինը քեզ ու ադրբեջանասեր թիմիդ ենք տանելու առաջնագիծ, կիրթ ու կառուցողականդ վկա:
Դու խաբեբա-իշխանազավթ ես, ով այսօր չունի ժողովրդի վստահության քվեն և ակնհայտորեն կաթվածահար է անում պետական կառավարման համակարգը, մեր պետության վարկանիշը զրոյացնում է իր ապազգային, ապաշնորհ և մանիպուլյատիվ վարքագծով: Դու քո ներկայությամբ և քո «ազդեցությամբ» նույնիսկ երկու հոգու չկարողացար սաստել ԱԺ-ում, ավելին՝ փախար դահլիճից: Պատերազմի ժամանակ կարող ես գլխավոր հրամանատա՞ր լինել… на всякий случай էն շորերդ պատրաստի, էս անգամ «օրինականով» չես թռնի»: