
Ըստ ՀՀ կառավարության կառուցվածքում սպասվելիք փոփոխությունների, ս․թ․ հունիս ամսից կմիավորվեն Առողջապահության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Նոր ստեղծվող նախարարությունը կկոչվի ՀՀ Կորոնավիրուսային ներդրման, տարածման և զարգացման նախարարություն։ Նոր նախարարության ստեղծման դեպքում, Հայաստանում օրական վարակվածների թիվը կարող է անցնել 1000-ը։ Որպես նոր նախարարի հիմնական թեկնածու է դիտարկվում կորոնավիրուսը մեծ հաջողությամբ տարածած Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: