Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երկար տարիների ուսանողական ընկերը՝ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը:
«Կորոնավիրուսի թեստը հաստատված է՝ ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապօգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժհաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր կամ բժիշկ էլ չկա, որ գան օգնեն իրենց»,- գրել է Տարոն Առաքելյանը: