«Ախպեր, թող պարետը բերի իմ գումարը տա, ես հելնեմ ստուց էթամ». «Մեյմանդարի» շուկայում թեժ է. aysor.am
Advertisement 1000 x 90

«Ախպեր, թող պարետը բերի իմ գումարը տա, ես հելնեմ ստուց էթամ». «Մեյմանդարի» շուկայում թեժ է. aysor.am

«Մեյմանդարի» շուկայի աշխատողները համաձայն չեն պարետի որոշման հետ, ըստ որի՝ շուկան մեկ օրով պետք է փակվի։

Վաճառողներին առաջարկվում է ապրանքը տանել այլ տեղ վաճառել, օրինակ՝ Արտաշատում, նրանք, սակայն, համաձայն չեն։

«Որոշումը չի փոխվելու, շուկան փակվելու է, իզուր ժամանակ եք կորցնում», – ասացին վաճառողներին։

«Քրտնածս ապրանքը, որ վաղը տանեմ շուռ տամ, ձեր պարետին դուր կգա՞», – վրդովեց վաճառողներից մեկը։

«Էդքան կլուբնիկ, որ բերել եմ, 24 ժամ ո՞նց պահեմ, հետո նորից վաճառեմ, պիտի թափեմ չէ՞, ապրանքը փչանում է», – նշեց մեկ այլ վաճոռող։

«Ախպեր, թող պրետը բերի իմ գումարը տա, ես թողնեմ, հելնեմ ստուց էթամ», – ասաց մեկ ուրիշը։

aysor.am