
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։ Առողջություն եմ մաղթում բոլորին»: