Լիկա Թումանյանը ֆեյսբուքում գրել է.
««Եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն ա բերել էս կառավարությանը». Նիկոլ Փաշինյան
Այստեղից հետևություն․ ժողովուրդը սխալվել է, ժողովուրդը պետք է շտկի իր սխալը․
– Խոստովանել և ընդունել սխալը,
– Հետագայում սխալը չկրկնելու համար կամ ողջամիտ ընտրություն կատարել, ոչ թե զգացմունքային, և պատասխանատվություն կրել այդ ընտրության համար,
– Կամ պատվիրակել ընտրության իրավունքը գիտակից մարդկանց՝ հասկանալով, որ գրագետ ընտրություն կատարելը բարդ խնդիր է,
– Մերժիստությունը չի բերում լավ կյանքի։
Հ․Գ․ Ժողովուրդը քեզ կառավարման է բերել լավ ապրելու համար, ոչ թե քո սխալները սեփական վզին փաթաթելու համար»։