
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.
«Համաճարակը տարածվում է աղետալի տեմպերով, երկիրը, բառիս բուն իմաստով, գալարվում է մղձավանջի ճիրաններում: Ժողվարչապետը պնդում է, որ ինքը նույնպես վարակված է: Իր բոլոր քայլերին հանրությունն անլուրջ է վերաբերվում, Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա: Բայց ունենք ընդամենը մեկ հայրենիք:
Միգուցե կառավարությունում երկու տղամարդ գտնվե՞ր ու պնդեր, որ եթե վարչապետը համարում է, որ այս օրհասական պահին հիվանդ է, ապա հրաժարական տա կամ գոնե արձակուրդ գնա՝ վարչապետի լիազորությունները թողնելով փոխվարչապետերից մեկին: Գոնե ժողովուրդը կտեսներ, որ որոշում կայացնողի մոտ ադեկվատության խնդիր չկա: Շատ չեմ վստահում փոխվարչապետերի ունակություններին, բայց գոնե գիտեմ, որ ադեկվատ են, իրավիճակի լրջությունը հասկանում են, ուղեղները մթագնած չէ»: