Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բայց մազալու մարդիկ եք, եթե լուրջ հավատում եք, որ որևէ դեպքում Նիկոլն իր կամքով հրաժարական կտա։ Էն էլ՝ հիմա։ Դուք շարունակում եք նույն սխալը․ փորձում եք ռացիոնալ տրամաբանական շղթա կառուցել բացարձակ իռացիոնալ մարդու մոդելի վրա։ Նիկոլը ցուցաբերում է դասական պսիխոպատին հատուկ վարքագիծ, իսկ դա նշանակում է, որ նա չի կանգնելու, եթե իրեն չկանգնեցնեն։
Ինչպես սերիական մարդասպանը երբեք չի կանգ առնում, այնպես էլ Նիկոլը չի անելու։ Սերիական մարդասպանը երբեմն հուշումներ է թողնում ու սխալներ է թույլ տալիս, որովհետև ենթագիտակցաբար ուզում է, որ իրեն կանգնեցնեն, որովհետև ինքը չի կարող։ Նույնն էլ Նիկոլն է։ Դրա համար ինքը մենակ ավելացնելու է բեսպրեդելը, ցինիզմն ու իռացիոնալությունը։ Այնքան ժամանակ, մինչև իրեն չկանգնեցնեն։
Անձամբ ես հույս չունեմ, որ իր թիմում կգտնվի բավարար ողջամտություն ու կամք՝ դա անելու, բայց դա անխուսափելի է։ Ընդ որում, որքան ուշանա այդ պահը, այնքան ցավոտ է լինելու Նիկոլ կոչվող չարորակ գոյացության վիրահատական հեռացումը պետության օրգանիզմից։ Ընդ որում, կա մի բան, որ Նիկոլը հասկանում է, իսկ իր թայֆան՝ ոչ. ինքը էլ կորցնելու բան չունի, իր համար ավելի ցավոտ լինել չի կարող, երբ էլ հեռացվի։ Ավելի ցավոտ լինելու է իր թայֆայի համար»։