«5-րդ կետը անհրաժեշտ է առաջ բերել, դարձնել 1-ին՝ Փաշինյանին հանել». Վահան Իշխանյան
Advertisement 1000 x 90

«5-րդ կետը անհրաժեշտ է առաջ բերել, դարձնել 1-ին՝ Փաշինյանին հանել». Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանի հրապարակումը.

«Ո՞վ էր, չեմ հիշում, հայ բանստեղծներից մեկն էր, ասել էր ես Քրիստոսն եմ, տեսեք հես ա ջրի վրայից քայլելու եմ, ու ոտը դրել էր Պապլավոկի լճի վրա որ քայլի, ընկել էր ջրի մեջ, թրջված դուրս էր եկել ասել էր՝ ջուրը կեղծ է։

Նիկոլ Փաշինյանը՝ ժողովուրդ ժողովուրդ, պաչում եմ, սիրում եմ, իշխանությունը առավ, համաճարակի դեմն չի կարողանում առնել, երկիրը ծփում է վարակի մեջ, մեղադրում է՝ ժողովրդին, այսինքն ինքը ճիշտն է, ժողովուրդը կեղծը, հեքիաթներ է պատմում թե ինքը էն գլխիից ասել է որ հայերը հերթ կանգնել չգիտեն, մնում է ադրբեջանական դասագրքերից ցիտատներ անի։

Իսկ եթե պնդեն, ապացուցեն, որ ինքն է կեղծ՝ կեղծ ղեկավար, որ ոչ խելք ունի ոչ դարդ երկիր ղեկավարելու համար, որ ինքն է մեղավոր համաճարակի ու զոհերի համար, կասի եթե կեղծ եմ, ուրեմն, ջուրը մի բան չի, քանի որ նույն ջրից եմ դուրս եկել. Փաշինյանը ասում է.«Եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են այս Կառավարությանը բերել»։

Ժողովուրդը Նիքսոնին ընտրել էր, բայց հանեցին, ընդ որում Նիքսոնը մեծ վաստակ ուներ և տնտեսության և խաղաղության մեջ, բայց վաստակը չփրկեց նրան, ինչո՞ւ հանեցին, մանավանդ նրա պատճառով մարդ չէր մեռել, բայց մեկ է, հանեցին՝ հակառակորդ կուսակցությանը գաղտնալսել էր։

Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասը ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց, հանեցին։ Ժողովուրդն էր ընտրել, բայց չասեցին ժողովրդը մեղավոր է որ ընտրել է դե թող գնա քաշվի։ Նրա պատճառով էլ մարդ չէր մեռել, բայց որոշեցին որ սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Իսկ Փաշինյանի պատճառով ամեն օր կորոնավիրուսից 10֊ից ավել մարդ է մահանում, երկու օր առաջ՝ 20 հոգի, երեկ 15 հոգի, իսկ Փաշինյանը՝ եթե մեղավորեմ, որեմն, ժողովուրդն էլ է մեղավոր, այսինքն՝ հաշտվեք էն մտքի հետ որ մեռնելու եք, քանի որ դուք եք մեզ ընտրել։

Ինչպես Հրանտ Բագրատյանն էր ասում Նիկոլ Փաշինյանի պաշտճառով հայ ժողովուրդը պիտի վերանա՞։

Ապուշության հրավառություն համաճարակի ժամանակ՝ ապուշություն ապուշության հետևից, էն պահին երբ խիստ միջոցառումներ պիտի մտցնեին և սոցիալական տեսահոլովակներով ու պաստառներով պիտի հեղեղեին երկիրը, որ մարդիկ իրար երկու մետրից չմոտենան, Փաշինյանն ասում էր կորոնավիրուսը ում շունն ա ու մարդկանց իրար գլխի էր հավաքում, ապա որ համաճարակը տարածվեց, ու ստիպված պիտի հիմնարկներրը փակեին, ժլատ֊ժլատ կես քայլեր էր անում, ձեռը դողալով փող բաժանում, հետո հետ ուզում թե քեզ շատ եմ տվել, հարևանիդ տուր կեսը,վայ քո հաշվի վրա փող կա, ու իր քծիպության պատճառով, որ էլ փող չբաժանի, հիմնարկները բացել տվեց ու համաճարակը սկսեց լափել երկիրը։ Բայց էլի պետքը չէր, Ստեփանակերտում քեֆ էր անում, գալիս սկսում էր մեղադրել գոյատևման համար կռիվ տվող մարդկանց, որ բանկի դիմաց քիփ են հերթ կանգնել, ինքը ընտնիքով վարկվեց, փոխանակ փակվի, նախարարներին հետևը գցած բրիֆինգ է տալիս, հետո էլ ֆբ֊ում ավտոբուսով աշխատանքի մեկնող թշվառ մարդկանց նկարներ դնում՝ թե տեսեք, այ սենց արիք աղետ բերիք գլխներիս։

Կարծում եմ հիմա 5 բան է պետք անել՝ խիստ կարանտին, թույլ չտալ որ մարդիկ տնից դուրս գան, ու ժողովրդին շռայլորեն փող բաժանել, ոչ թե ոսկու կշեռքով, ոչ թե պինցետով, հոգապահուստները քրքրելով, թե դու փող ունես, քեզ չի հասնում, այլ ուղղակի բաժանել, փող չկա՞, մեծ պարտքեր անել բաժանել։ Ի վերջո, համաճարակի տարածման յուրահատկություններից ելնելով այլ լուծումներ գտնել, օրինակ գումարներ ներդնելով ձև գտնել, որ համատարած թղթադրամով ու մետաղադրամով առևտուրը նվազի իսկ որտեղ էլ անում են, դրամների ախտահանման կարգեր մշակել։ Հայաստանը այն երկրներից է ուր թղթադրամով ամենաշատն է առևտուրը, իսկ թղթադրամը վիրուսի տարծման գլխավոր պատճառներից է։ Բազմաթիվ բարեխիղճ, զգույշ անձինք, վարկվում են, չհասկանալով որտեղից կպավ, ենթադրվում է որ փողից է անցնում։ Ապա շատ֊շատ տեստ անել, օրական 5 հազար տեստ, որ բացահայտվեն վարակակիրները, և էլ չվարակեն այլոց։ Ապա նաև արտասհմանից բուժտեխնիկա և բուժաշխատող կամավորներ հրավիրել որ և տեստ անելու կետեր բացեն և վարակվածներին փրկեն։
Եվ հինգերորդը՝ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին, նա որ անկարող է համաճարակ կանխարգելել, ուր մնաց թե իր սարքած զուլումը կարողանա վերացնել, նա մանր է մեծ գործերի համար, նա այդ մասշտաբի, այդ ռազմախի անձ չի, նրա ռազմախը թիթեռնիկի թևերի բացվածքն է՝ կյանքի վտանգները չափում է այդ պահին բացված օրով։

Ուրեմն, 5-֊րդ կետը անհրաժեշտ է առաջ բերել, դարձնել 1-ին՝ Փաշինյանին հանել։

Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել, եթե գիտակցում են թե ինչ աղետի մեջ է Հայաստանը, խորհդարանական Բարգավաճ, Լուսավոր Հայաստանից սկսած արտախորհդարանական կուսակցություններով վերջացրած։ Նրանք ովքեր պարտաստ են միավորվել վարչապետին հեռացնելու ու նոր կառավարություն ստեղծելու օրակարգով, ուրեմն, իրոք գիտակցում են վտանգը։

Իսկ եթե ժողովրդի ընտրությունը սրբություն է, ապա հանուն ժողովրդի անվտանգության այդ սրբության հետ մի փոքր փոխզիջում թող անեն. Փաշինյանին ամառանոցի մեջ փակել, ձեռից առնել բոլոր կապի միջոցները, տեղը մի ուրիշը նստի՝ ասենք պաշտպանության նախարարը կամ գլխավոր շտաբի պետը, կամ նա ով կվերցնի իր վրա աղետը ու նրա հետևանքները վերացնելու պատասխանատվություն, և երբ կարգի բերի վիճակը, կարող են դուռը բացել, որ Փաշինյանը դուրս գա ու իր խեղկատակությունները շարունակի»։



Նման նյութեր