Բանկում գործ ունեի, գլոբինգով գրքեր էի պատվիրել ու կատուս սոված էր, տենց որոշեցի տանից դուրս գալ։ Սփյուռում նայեցի գրված էր Գլոբինգը մինչև 10-ն ա աշխատում, 7-ին հասա՝ փակ էր։ Կատվի կերի խանութի աշխատանքային ժամերը նշված էին մինչև 20:00-ը, 19:10 հասա՝ փակ էր։ Գնացի Ամերիա, որը մինչև 21:00 է աշխատում, պարզվեց ինձ անհրաժեշտ գործարքը մինչև 17:00 է հնարավոր անել։ Սովածացա, ասեցի գնամ Թումանյանի վրայի The Tolma՝ համով տոլմա ուտեմ, հասա տեղ՝ պարզվեց էդ ռեստորանը առհասրակ փակվել ա։
Մամայի արև թե Սերժի ժամանակ սենց էր։
Նիկոլը պետք է հեռանա:
Վազգեն Սաղաթելյանի էջից: