«Ձեր այդ արշավի միջոցով դուք հոգեբանական շատ մեծ սթրեսի եք ենթարկում քաղաքացիներին». Սարո Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Ձեր այդ արշավի միջոցով դուք հոգեբանական շատ մեծ սթրեսի եք ենթարկում քաղաքացիներին». Սարո Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքում գրել է.

«Հարգելի՛ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,
ինձ անհայտ է, թե ում գաղափարն ու որոշումն է ԱԻՆ-ի եւ ոստիկանության մեքենաներով պարբերաբար քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարում անվտանգության պահպանման համար իրազեկման ներկա արշավը, բայց ստիպված եմ ձեզ զգուշացնել, որ դուք սկզբունքորեն սխալ, անգամ հանցավոր ճանապարհ եք որդեգրել՝ նման միջոցառում իրականացնելով։ Ձեր այդ արշավի միջոցով դուք հոգեբանական շատ մեծ սթրեսի եք ենթարկում քաղաքացիներին՝ նրանց ուշադրությունը սեւեռելով վիրուսի բերած ոչ թե վտանգի, այլ մարդկային վախերի վրա։

Մարդու գիտակցականում կարող է ուշադրության արժանանալ վիրուսի վտանգի խնդիրը ընդամենը մի պահ, բայց անգիտակցականում վախերի ազդեցությունը տվյալ պահով չի սահմանափակվում, այն պարբերաբար կրկնվելու դեպքում, ազդում է մարդկային նյարդային համակարգի վրա՝ ոչնչացնելով մեր հանրության հոգեբանական անվտանգության ընդհանուր համակարգը։ Ձեր այդ քայլով դուք կարեւորում եք մասը՝ քաղաքացիների իրազեկվածությունը, կորցնելով ամբողջը՝ մարդկային հոգեբանական կայունությունը, որն ամենակարեւոր պաշտպանիչ շերտն է մարդկային առողջության տեսանկյունից։

Հասկանում եմ, որ դուք հնարավոր է տեղյակ չեք հոգեբանական նրբությունների հետ, չգիտեք անձնական ու կոլեկտիվ անգիտակցական աշխարհների մասին, բայց այդ մասին կա հսկայական գրականություն, մի ամբողջ պսիխոանալիզի դպրոց հոգեբանական գիտության մեջ։ Արդեն իսկ երկու օրվա ընթացքում մեծ վնաս է հասցվել հանրային առողջությանը, ժամ առաջ դա պետք է կանգնեցնել։

Պետության ղեկավարը մասն ամբողջից տարանջատելու ունակությամբ պետք է օժտված լինի։ Ակնկալում եմ ի դեմս ձեզ տեսնել ողջախոհ մարդու»։



Նման նյութեր