Վիեննայում՝ որպես ընտանեկան բժիշկ աշխատող Լիանա Յուխանյանը շատ կարեւոր առօրեական դիտարկումներ է ներկայացրել.
«Հայաստանը իտալական սցենարից խուսափելու համար պետք է անցնի ոչ թե պարետային ժամի կամ զորք մտցնի քաղաք (ինչպես լսում ենք մի քանի խելոքների շուրթերից), նախարարների հրաժարականներ և այլն, այլ պետք է և խիստ անհրաժեշտ է միավորել բոլոր ուժերը, ներգրավել ոլորտի բոլոր պրոֆեսիոնալներին և շուտափույթ ձեռնարկել արտակարգ հակահամաճարակային միջոցառումների պլան և ունենալ գործողությունների հստակ հաջորդականություն:
Պլան Ա, Պլան Բ և այլն….
Ստորև նշեմ ամենակարևորագույնները, որոնցով առաջնորդվել են արևմտյան Եվրոպայում, այդ թվում և Ավստրիայում.
1. մարդկանց տեղաշարժման խստագույն սահմանափակումներ:
Բոլորը պետք է նստեն տանը !!!
Առնվազն 4-6 շաբաթ!!!
Պետք է խստագույնս արգելվեն տարբեր ընտանիքների միջև հանդիպումները, բոլոր հանրային միջոցառումները, ծնունդներ, կնունքներ, սրճարաններում ընկերական հավաքներ, բարեկամական առիթներ և այլն:
Պետք է բացառվի ցանկացած տեսակի ոչ հրատապ հանդիպում!
Հաշվի առնելով մեր ժողովրդի ցածր կազմակերպչական, կարգապահական, գիտակցական, կրթական և հիգիենիկ մակարդակը պետք է ոստիկանների կրկնակի խստությամբ ստուգել մարդկանց տեղաշարժը և նստեցնել տանը:
4-6 շաբաթ տեղաշարժման խիստ սահմանափակումը կբերի մի կողմից ինկուբացիոն շրջանի ավարտի բոլոր ասիմպտոմ վարակակիրների մոտ և վարակման շղթան կկտրվի, իսկ մյուս կողմից կբերի հիվանդների հայտնաբերման և բուժման` կրկին առանց վարակման շղթայի:
Մարդկանց տեղաշարժը պետք է լինի միայն մթերային խանութ (ցանկալի է ընտանիքից մեկ հոգի), դեղատուն և աշխատանքի, եթե տանից աշխատել հնարավոր չէ:
Աշխատանքային պայմաններում ցանկացած գործատու պարտավոր է ապահովել իր աշխատողների միջև սոցիալական հեռավորության պահպանումն ու հակահամաճարակային մյուս պայմանները (դիմակ, ախտահանողմիջոցներ, օդափոխում և այլ): Կազմակերպման տեսակետից մեծ դժվարություն չի ներկայացնում:
2. Մի քանի օր առաջ հիվանդանոցներից դուրս է գրվել 3000 պոզիտիվ հիվանդ` տան պայմաններում բուժումը շարունակելու և առողջապահական ռեսուրսները մոբիլիզացնելու համար: Հիվանդից բացի, պետք է ինքնամեկուսացվեն նույն հարկի տակ ապրող ընտանիքի բոլոր անդամները առնվազն 4 շաբաթ (ինչքան տեղյակ եմ, սահմանափակված չի հարազատների տեղաշարժը): Եթե միջինով մի հարկի տակ ապրում է օրինակ 4 -5 հոգի, ապա նույնիսկ 50% վարակման դեպքում 3 շաբաթից ունենալու ենք ամենաքիչը +6000 հիվանդ ու ազատ ելումուտի պարագայում այս հիվանդների ուրիշներին վարակելու պատկերը դառնալու է էլ ավելի աղետալի:
3. Բացակայում է, ցավոք, նորմալ և առողջ երկխոսությունը կառավարության և հասարակության միջև: Դուրս եկեք ֆեյսբուքից հարգելի կառավարություն, ամեն օր ամբողջ կառավարությամբ հաշվետվություն տվեք հանրությանը, մարդկանց հետ խոսեք, համոզեք, բազատրեք, տվեք սպառիչ և հանրության ականջին հասկանալի բառապաշարով ինֆորմացիա կորոնավիրուսի տարածման և բոլոր վտանգների մասին և, եթե պետք է, աղաչեք ՀՀ հպարտ քազաքացիներին, որ ձեզ հետ համագործակցեն և պահպանեն բոլոր կանոնները: Ամեն օր!!!!
Եթե դուք ներկա դրությամբ խստորեն չեք արգելում ցանկացած տեսակի հավաքները և չեք ձեռնարկում վերը նշված և մնացած բոլոր անհրաժեշտ արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային հակահամաճարակային միջոցառումները, ապա միայն դիմակ կրել պարտադրելը ժողովրդին կամ տարատեսակ վիդեոները վարչապետին ուղարկելը և մարդկանց վարկաբեկելը սկսում են նմանվել աբսուրդի թատրոնի և հակահամաճարակային ոչ մի էֆեկտ չունեն կարծում եմ, բայց հակամարդկային ու հակաիրավական հաստատ: Ցավոք!»:
? Տողերիս հեղինակը ինձ շատ սիրելի դասընկերուհիս է, ով ապրում ու աշխատում է Վիեննայում՝ որպես ընտանեկան բժիշկ։ ?✅Շատ կարեւոր առօրեական դիտարկումներ է անում‼️
Gepostet von Karine Stepanyan am Donnerstag, 4. Juni 2020