Գևորգ Պետրոսյան. «Տո՛ տղա, իշխող թիմը ո՞րս ա, կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս…»
Advertisement 1000 x 90

Գևորգ Պետրոսյան. «Տո՛ տղա, իշխող թիմը ո՞րս ա, կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս…»

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հետևում եմ ԱԺ նիստին, ու…
Ու կարեկցում եմ մեր ժողովրդին…

Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան. մի րոպե առանց ստի չեն դիմանում: Մի 20 հոգի պարտադիր գրանցվում են, որ հակադարձեն ընդդիմադիր կարծիքին, ու ասածներն էլ մենակ մի բան ա, թե ընդդիմությունը պոպուլիզմով ա զբաղվում:

Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ բռնապետությունն այլ կերպ չի լինում…
Սաղ ժողովրդին մատնել են սովի ու անգործության, հլը ընդդիմությունն ա մեղավո՞ր…

Մեկն էլ (Արթուր Հովհաննիսյան, ով իբր «ուժեղ» մեջք ունի) իր՝ թղթից ընթերցվող բառակույտում օգտագործեց «իշխող թիմ» արտահայտությունը:

Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր ա հասել ոմանց ինքնավստահությունը: Տո՛ տղա, իշխող թիմը ո՞րս ա, կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս…

Ընդդիմության նկատմամբ նման թշնամանք երբևէ չի եղել:
Ավելին չեմ ասում, աղն ա կերել մատաղը…»:



Նման նյութեր