
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.
«Տիկին Arsinée Khanjian,
Ցանկություն չունե՞ք Երևան գալու և ֆիլմ նկարելու: Ձեր հայտնի տեսախցիկը վերցրեք ու եկեք «ոստիկանության գազանությունների» և «մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների» Ձեր սիրած թեմաներով ֆիլմ նկարելու: Եկեք ու ստանձնեք Ձեր իսկ ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության պատասխանատվությունը: Եկեք ֆիլմ նկարեք, թե ոնց Հայաստանի քաղաքացուն ծախեցիք ու մանրադրամի վերածեցիք»: