
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հարսանեկան արարությանը Ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտիրոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողի հարցին ի պատասխան:
«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Դա «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել՝ Պտղնիում: Կարծում եմ, որ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չէ»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Տեսանյութում երևում է, բեմականացմամբ՝ իրավապահ համակարգի համազգեստով անձը արարողության մասնակիցներին հորդորում է պահել պարետի կանոնները, կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, քանի որ մեծամասշտաբ միջոցառումներն արգելված են: Դրանից հետո իրավապահ համակարգի համազգեստով մարդիկ սկսում են պարել:
Աննա Գրիգորյան