
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի կիրառման անհրաժեշտությունը և համաչափությունը որոշվում է օրենքով, կոնվենցիայով և դրանից բխող նախդեպային ակտերով:
Բացահայտ արհամարանքի համար ֆիզիկական ուժի կիրառումը և այդպիսի հանձնարարություն տալը հակաօրինական է և հարիր է բացառապես բռնապետին»: