Ստեփան Դանիելյան. «Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ»
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ»

Ստեփան Դանիելյանի գրառումը.

«Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ:

Որո՞նք են այն խնդիրները, որոնք կանգնած են ձևավորվելիք քաղաքական համակարգի առջև։

– Ինչպես է լուծվելու իշխանություն-հասարակություն հարաբերությունները՝ ինչ բանաձևով։

– Արդյո՞ք հնարավոր է լինելու ապահովել ընտրությունների արդարությունը, ինչ երաշխիքներ են ստեղծվելու դրա համար։

– Իշխանության ու տնտեսության սերտաճում թույլ չտալու համար ինչ երաշխիքներ են ստեղծվելու։

– Արցախի հարցում Նիկոլի կողմից ստեղծված ետընթացից ինչպես ենք դուրս գալու։

– Ինչպես ենք հաղթահարելու գծված բաժանարար գծերը։

Սրանք ոչ բոլոր հարցերն են։ Դրանք այն հարցերն են, որոնք հենց հիմիկվանից պետք է դրվեն նոր՝ անցումային կառավարության առջև»։



Նման նյութեր