«Գրողը ո՛չ «սև» է, ո՛չ «սպիտակ», ընդհանրապես չեզոք ու սթափ մարդ է։ Իր թույլտվությամբ, ուղղակի որոշ անուններ հանելով, փոխանցում եմ իր գրածի զուտ փաստական մասը…
«Այսօր ԿՏ-ի վրա աշխատող բժիշկ ընկերոջս հետ էի խոսում, որը այն սկզբի օրերին թերահավատ էր, ասում էր եսիմ, հլը որ ես ոչ մեկին [նոր կորոնավիրուսով վարակված] չեմ տեսել: Հիմա մազերը բիզ-բիզ կանգնած ասում ա ծնողներիդ, երեխեքիդ, քեզ մեկուսացրու ու քիդթ տանից չհանես: Ասում ա ում նկարում եմ՝ էդ անտերից ա: Ու դա դեռ ***** ԲԿ-ում, իսկ Երևան, Արմավիր, Կոտայք դժողք ա: Ասում եմ բայց թեսթերը դրակա՞ն են, ասում ա ի՞նչ թեսթ այ ցավդ տանեմ, սաղ կյանքս թոքաբորբ եմ նկարել, սենց բան չեմ տեսել, սա ակնհայտ երևում ա, թեսթից էլ հստակ ԿՏ պատկերում ա երևում: Թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում: Էդ ախտահարված հատվածները հետո լավանում են, բայց սպի ա տեղը լինում, ոչ թե առաջվա պես թոքի օգտակար մակերես: Ու նման բան կարա լինի ասիմպտոմ տանող մարդու հետ: … Մարդկանց արդեն դրական թեսթերով, թոքաբորբով բանով ուղարկում են տուն, պահում են մենակ ծանր դեպքերին: Ոմանք չեն կարողանում սիստեմա միացնող գտնեն: Զուգահեռ իրականության մեջ էլ դրսում խինդ ու ուրախություն ա տիրում: Մարդիկ, որոնք չեն առնչվել էս ամեն ինչի հետ՝ բացարձակ չեն գիտակցում վտանգի աստիճանը ու դա ավելի վատ դեպքերի ա բերելու»։
Զգույշ եղե՛ք։ Առողջություն բոլորիս»։
Կարեն Վրթանեսյան