
Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցնում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:
«72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ»: