Համացանցում հայտնվել են մի նկարի վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրություններ, որն ամբողջությամբ անջատում են Android սմարթֆոնները: Պարզապես պետք է այս պատկերն ընտրել՝ որպես հեռախոսի էկրանի պաստառ:
Չարամիտ պատկերը կարծես սովորական լանդշաֆտային լուսանկար է, բայց եթե այն տեղադրեք սմարթֆոնի էկրանին, այն անվերջ կվերագործարկվի. խնդիրը կարող եք լուծել միայն բոլոր տվյալներն ամբողջությամբ վերականգնելով: Խնդիրը միանգամից ներկայացվել է մի քանի խոշոր հրատարակությունների՝ Android Authority-ի, 9to5google-ի, Engadget-ի և այլոց կողմից։
Ըստ օգտագործողների, այս սխալը գործում է Google Pixel, Nokia, Samsung, Xiaomi, OnePlus և շատ ուրիշ սմարթֆոնների համար: Լրագրողները մեկնաբանության համար դիմել են Google-ին, բայց ընկերությունը հրապարակայնորեն ոչինչ չի ասում:
Android-ի այս խոցելիությունը նման է, այսպես կոչված, «տեքստային ռումբերի», երբ որոշակի սիմվոլների պատճառով սմարթֆոնը կարող է սառեցվել: Միայն սովորաբար նման դեպքերում խնդիրն ավելի հեշտ է շտկել, իսկ այս պատկերի պատճառով դուք ստիպված կլինեք ամբողջությամբ վերականգնել սարքի բոլոր տվյալները:
Android Authority-ի խմբագիրը տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես է սմարթֆոնի աշխատանքը խափանվում նոր պաստառների պատճառով.
Սիրարփի Աղաբաբյան