IPhone 12-ի շնորհանդեսը տեղի կունենա միայն այս տարվա աշնանը, իսկ Apple-ի 2021 թվականի սմարթֆոնի մասին տեղեկատվությունն արդեն հրապարակվել է ինտերնետում։ Խոսքը բոլոր տեսախցիկների մանրամասն բնութագրերի մասին է:
Թվում է, որ Apple-ը պլանավորել է արմատական փոփոխություն կատարել բջջային տեսախցիկում 2021 թվականին։ IPhone 13-ը կունենա չորս տեսախցիկ և լրացուցիչ լիդար:
Բոլոր տեսախցիկների բնութագրերը.
Հիմնական-64 մեգապիքսել
Հեռաֆոտո-40 մեգապիքսել, 3 կամ 5x օպտիկական խոշորացում
Լայնանկյունը-40 մեգապիքսել, 0.25x խոշորացում
Վիդիոխցիկ-մեգապիքսել, անամորֆ ոսպնյակ
Լիդար-ինֆրակարմիր տեսախցիկ` օբյեկտների և շրջապատի սկանավորման համար
Բոլոր մոդուլներում Apple-ը զգալիորեն կբարձրացնի ցուցիչների լուծաչափը. hիմնական տեսախցիկում ակնկալվում է 12-64 մեգապիքսել բարձրացում: Android սմարթֆոններում նման բանաձևը յուրացվել է դեռևս 2019 թվականին, և կա նույնիսկ 108 մեգապիքսել լուծաչափում սմարթֆոն: Բայց լուսանկարների որակը կախված է ոչ միայն մեգապիքսելների քանակից, կան շատ այլ պարամետրեր:
Մեկ այլ նորություն կլինի տեսանյութերի համար նախատեսված անամորֆ ոսպնյակները, այն մասնավորապես աշխատում է 2.1:1 հարաբերակցությամբ: Apple սմարթֆոններն արդեն համարվում են լավագույններից մեկը տեսանյութեր նկարելու համար, և այս առաջադրանքի համար առանձին ֆոտոխցիկը կօգնի բարելավել որակը: Չնայած այս գաղափարը նույնպես նոր չէ, տեսախցիկը հայտնվեց անցյալ տարի Huawei Mate 30 Pro-ում:
IPhone 13-ի տեսախցիկների վերաբերյալ տեղեկատվությունը Twitter-ում հրապարակել է հանրահայտ ինսայդերը՝ Fudge մականունով: Նա նաև Apple-ի նոր սմարթֆոնում ցույց տվեց հինգ տեսախցիկների մոտավոր դիզայնը.
Այս տարի Apple-ը նախատեսում է տեսախցիկների քանակը հասցնել 4-ի. iPhone 11 Pro-ում կլինի լիդար՝ լրացված իրականության հետ աշխատելու համար: Այլ առումներով՝ նոր iPhone 12 Pro-ն տեսախցիկներով շատ չի տարբերվելու, ուստի տրամաբանական է թվում, որ արմատական փոփոխությունը հետաձգվեց մինչև 2021 թվականը:
Սիրարփի Աղաբաբյան