Թողարկմանը պետք է սպասել այս տարի, բայց ամենավերջում։
Apple-ի ֆլագմենային նոր շարքի թողարկման ամսաթվերի մասին հաղորդագրությունները հաջորդում են իրար նախանձելի հաճախականությամբ: iPhone 12-ի թողարկման հերթափոխի մասին լուրերը հիմնականում կապված են COVID-19 համաճարակի հետ, քանի որ ընկերությունը ներգրավում է ասիական արտադրողներին՝ թողարկելու իր սարքերը: Փակ սահմանների և այլ սահմանափակումների պատճառով, Կուպերտինոն չի կարող աշխատել՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, ինչը հանգեցնում է մշտական փոփոխությունների:
Չնայած աշխարհում ստեղծված ծանր իրավիճակին, Apple-ը դեռ պլանավորում է թողարկել iPhone 12-ը և iPhone 12 Pro-ն 2020 թվականին, գրում է Gizchina-ն: Ճիշտ է, սարքի թողարկումը հետաձգվում է մինչև նոյեմբեր: Այսպիսով, մենք կարող ենք ակնկալել սարքերի վաճառքի մեկնարկ մինչև Ամանորյա արձակուրդները:
Ըստ ներդրումային բանկի՝ երկրորդ եռամսյակում Apple-ի արտադրության տեմպը կկազմի 35 միլիոն սարք, ինչը 13%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ: Վերլուծաբանները նշում են, որ, ընդհանուր առմամբ, ընկերության մատակարարման ցանցն արդեն վերադարձել է նորմալ շահագործման, սակայն արդյունաբերության մեջ պահանջարկը մնում է անորոշ: Քոուենը երրորդ եռամսյակում iPhone-ի վերջին առաքումները գնահատում է 30 միլիոն միավոր:
Ի՞նչ է հայտնի iPhone 12-ի մասին
Նոր շարքը բաժանվելու է ստանդարտ և Pro մոդելների` առավել մատչելին՝ 5.4 դյույմ անկյունագծով, երկուսը` 6.1 դյույմանոց, և մեկը՝ 6.7 դյույմանոց էկրանով: Բոլոր սարքերը կստանան OLED դիսփլեյներ (iPhone XR-ում և iPhone 11-ում օգտագործվել են սովորական LCD վահանակներ):
Հիմնական iPhone 12-ը կստանա երկու տեսախցիկ, որոնց հիմնական մոդուլը 64 մեգապիքսել է: Օպերատիվ հիշողությունը կլինի 4 ԳԲ, կլինեն ընտրանքներ՝ 128 և 256 ԳԲ մշտական հիշողությամբ: iPhone 12 Max-ը բազային տարբերակից տարբերվում է միայն ընդարձակ էկրանով` 6.1 դյույմ: Դիզայնը, տեսախցիկների հավաքածուն և հիշողության ընտրանքները նույնը կլինեն, ինչպես սովորականում:
iPhone 12 Pro-ն կստանա 6.1 դյույմանոց էկրան՝ 2532 × 1170 պիքսել լուծույթով և 120 Հց հաճախականությամբ։ Երեք տեսախցիկների մի շարք կլրացվի առանձին լիդով` 3D ֆոտոխցիկ` լրացված իրականությունում առարկաների և տարածքների սկանավորման համար: Օպարտիվ հիշողությունը կլինի 6 ԳԲ, իսկ մշտականը` 128, 256 կամ 512 ԳԲ: IPhone 12 Pro Max-ը 12 Pro-ից տարբերվում է միայն ընդլայնված 6.68 դյույմ անկյունագծային դիսփլեյով: Այն կդառնա Apple-ի պատմության ամենամեծ սմարթֆոնը:
Բոլոր նոր iPhone-ները կստանան նոր Apple A14 պրոցեսոր, աջակցություն 5G-ին (6Hz, mmWave) և էկրանին ավելի փոքր կտրվածք` նոր Apple սմարթֆոնների ֆիրմային առանձնահատկությունը: Դեռևս հստակ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, ընկերությունը ստիպված է հետաձգել անհատական մոդելները և ամբողջ ներկայացումը. սեպտեմբերի ավանդական անոնսը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին:
Սիրարփի Աղաբաբյան