Երգիչ, երգահան ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։
Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։
Ո՞վ է սրա պատասախանը տալու»։