Անի Կաղինյան. «Այս ամենը ձեր անփորձության, բայց իմ կարծիքով հանցավոր անգործության կամ դիտավորության արդյունքն է»
Advertisement 1000 x 90

Անի Կաղինյան. «Այս ամենը ձեր անփորձության, բայց իմ կարծիքով հանցավոր անգործության կամ դիտավորության արդյունքն է»

Սիփան Փաշինյանը երեկ իր էջում երկար բարակ մեղադրանքներ էր հնչեցնում ԲՀԿ առաջնորդի և նրա քաղաքական թիմի հասցեին։ Հետո կետ առ կետ նկարագրում իրենց անփորձությունը՝ ներկայացնելով իրենց քաղաքական թիմին որպես հրեշտակներ։

Սիփան ջան ձեր «անփորձության» հետևանքներն են.

1. Ապրիլյան պատերազմի մասնակից, ԱՀ հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկին բեմահարթակ բարձացնելը և 200 $ վճարելը։
2. Տարբեր տեսակի քաղտեխնոլոգիաների միջոցով մարդկանց խաբելը և հոգեխանգարման հասցնելը (Իռայի մարդը, Աշոտի տատը)…
3. Հասարակության լայն զանգվածներին հավատացնելը, որ իրենք սիրո և հանդուրժողականության հեղափոխություն են արել։
4. Նիկոլ Փաշինյանի ինքնառաջադրումը վարչապետի պաշտոնին։
5. Սերժի կոստյումը սեփական թիմի վրա հարմարացնելը, մեջը գերազանց տեղավորվելը։
6. Առանց կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը և ընտրական օրենսգրքի փոփոխությունը ԱԺ ընտրություններ անցկացնելը, ցուցակով ԱԺ մտնելը։
7. Մարտի 1֊ի գործը որպես գործիք օգտագործելը և առանց հիմքերի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին որպես պատանդ պահելը։
8. Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելը և Արցախյան ազատամարտով անցած հերոսներին նսեմացնելը։
9. ՀՀ քաղավիացիան կործանելը։
10. Լազարոտեի կոնվենցիան վավերացնելը։
11. Գույքահարկի մասին օրենք ընդունումը, ի դեպ, արտակարգ դրության պայմաններում։
12. ՀՀ քաղաքացիների հարկային բեռը ավելացնելը։
13. Պետական ապարատում 51 000 000 000 ՀՀ դրամ պարգևատրվելը։
14. Ծխախոտի մաքսանենգությունը։
15. Զենքի վաճառքը օֆշորում։
16. Ադամանդի և ոսկու մաքսանենգությունը։
17. Քաղաքական ընդդիմախոսների քրեական հետապնդումները և ճամպրուկով գումարների մուտքը Աննա Հակոբյանի հիմնադրամներ։
18. Դատարանների շրջափակումը։
19. Սահմանադրական փոփոխության հանրաքվեի ապօրինի նշանակումը, 7 000 000 $ ստացումը այդ նպատակով։
20. Հակահամավարակի ճգնաժամային կառավարման տապալումը։ Փետրվարին հիվանդների առկայության պայմաններում քարոզչական հավաքներ անցկացնելը։
21. Կորոնավիրուսով հիվանդ 13 130 , մահվան 200 դեպքերը։
22. Անփարձության հետևանքով Արցախյան բանակցությունները տապալելը։

Այս ամենը ձեր անփորձության, բայց իմ կարծիքով հանցավոր անգործության կամ դիտավորության արդյունքն է։

Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր