Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքում գրել է.
«Իշխանափոխության դեմ հանդես եկողների գլխավոր փաստարկն է՝ «Коней на переправе не меняют»։
Այս խոսքերին իշխանափոխության կողմնակիցները հակադրում են «Коней на переправе не меняют, но загнанных лошадей пристреливают» ձևակերպումը:
Հակադիր ճամբարների ընդհանուր հայտարարը, փաստորեն, այն է, որ իշխանությունը նույնացվում է ձիու հետ։Հիմա եկեք հասկանանք, թե ինչ կարող է անել «ձին»։
Եթե իշխանությունը որոշի շարունակել ներքաղաքական ու հասարակական պառակտումը, ապա դա կլինի ձիու քայլ, այսինքն՝ անհեռատես ու չհաշվարկած քաղաքականություն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի համար ծանր հետևանքներով։