«Նիկոլ արի տուն». քաղաքացիները գրություն են թողել Փաշինյանի հին բնակարանի շենքի պատին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլ արի տուն». քաղաքացիները գրություն են թողել Փաշինյանի հին բնակարանի շենքի պատին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին բնակարանի շենքի պատերին, որտեղ նա իր ընտանիքի հետ ապրել է մինչև վարչապետ դառնալը և կառավարական առանձնատուն տեղափոխվելը, հայտնվել է «Նիկոլ արի տուն» գրությունը: Խոսքը Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի 29 շենքում գտնվող բնակարանի մասին է, որը Փաշինյանները շուրջ 2 ամիս առաջ վաճառքի են հանել:

Քաղաքացիներն այդ գրությամբ կոչ են արել վարչապետին վերադառնալ տուն՝ հավանաբար տեղյակ չլինելով, որ բնակարանը վաճառվում է: Համացանցում այս առնչությամբ հայտնվել են նաև ծաղրական գրառումներ, օրինակ՝ «Եկելա տուն վերադառնալու ժամանակը. #Գնա_Տուն_Ծրագիր»:

Քաղաքացիների կողմից Փաշինյանի բնակարանի շենքի պատերին արված «Նիկոլ արի տուն» գրությունը վերջին շրջանում նրա հրաժարականի մասին հայտարարությունների ֆոնին միանգամայն օրինաչափ է թվում:

hayeli.am