Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն այսօր աչքի է ընկել իր անմարդկային քայլով… Պատմության առկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներից մեկին, ով, ստեղծված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով, չէր կարողացել ամբողջությամբ մուծել վարձավճարը, ռեկտորի ԺՊ-ն արգելել էր մասնակցել ավարտական աշխատանքի պաշտպանությանը…
Իմ ունեցած տեղեկության համաձայն, ուսանողուհին երեք անգամ խնդրել է Երվանդ Սերոբյանին, որ իր հետ ևս պարտավորագիր ստորագրվի՝ համապատասխան ժամանակացույցում կուտակած պարտքը մարելու և դրանից հետո դիպլոմը ստանալու համար, սակայն ԿԳՄՍՆ-ի դրածոն կտրականապես մերժել է միակողմանի ծնողազուրկ և սոցիալական ծանր վիճակում գտնվող ուսանողուհուն, որի մայրը և երկու եղբայրներն կարանտինի պատճառով ժամանակավորապես գործազուրկ էին դարձել…
Հավելեմ, որ երկար տարիներ պարտավորագրերի միջոցով վարձավճարի պարտքերը փակելն ընդունված է եղել ՇՊՀ-ում և իմ ունեցած տեղեկություններով այժմ էլ այն կիրառվում է… Սակայն այս ուսանողուհու պարագայում ռեկտորի ԺՊ-ն կտրականապես մերժել էր, որն ինձ համար զարմանալի չէ… Գիտենալով Սերոբյանի ո՛վ լինելը, ենթադրում եմ, որ ուսանողուհուն մերժելու հիմքը՝ նրա ԸՆԴԴԻՄԱԴԻՐ քաղաքական կողմնորոշումն է…
Ու այստեղ Սերոբյանն առիթը չի կորցնում, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողուհուն վարձավճարի պարտքի պատրվակի քողի տակ դուրս թողնի բուհից…
Հ.Գ. Այն, որ պարոն Սերոբյանը թիրախավորել է ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողուհուն` ես իմացել էի դեռ սույն թվականի փետրվարին, եբր ռեկտորի ԺՊ-ն նրան կշտամբել էր, որ «պարտք ունեցող ունանողը Համբարյանի մոտ լուծարք է ստացել»… Իսկ հիմա, որքան հասկացա, ամեն ինչ արեց, որ այդ ուսանողուհին դուրս մնա բուհից…
Դե ինչ… Սա է Նիկոլի «նոր Հայաստանն» իր անմարդկային և գիշատչային բարքերով, երբ միամտաբար ռեկտորի աթոռում հայտնված մեկը, ունենալով իր պես միամտաբար նախարարի աթոռում հայտնված հովանավորի պաշտպանությունը, այս «օրինական» մեթոդներով է հաշվեհարդար տեսնում այն մարդկանց հետ, ում քաղաքական հայացքները չեն համապատասխանում իրենց շահերին…»: