
ArmLur.am-ի տեղեկություններով, առաջիկայում լուրջ իրադարձություններ են սպասվում և այդ պատճառով այս պահին «Երևան» քրեակատարողական հիմնարկում կամ հայտնի «ԿԳԲ»-ի պադվալում բեռնաթափման գործընթաց է: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, առաջիկայում աղմկահարույց ձերբակալություններ են տեղի ունենալու և այդ պատճառով այս պահին ՔԿՀ-ում բեռնաթափման գործընթաց է, տեղեր են ազատում, այնտեղ գտնվողներին՝ այլ ՔԿՀ-ներ տեղափոխելով:
ArmLur.am-ը փորձել է տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական վարչությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը:
Մանրամասները՝ տեսանյութում