
Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է.
«Ընդդիմադիր ուժերը պարտավոր են ընդունել և հայտարարել հետևյալ թեզերը.
1. Արցախի հարցում այս իշխանությունը գնում է բանակցությունների կործանարար ճանապարհով և վտանգի տակ է դնում Արցախի ապագան,
2. Նախագահ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման,
3. Հներ ու նորեր հասկացությունը սին է,
4. 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել իշխանազավթում, և բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն,
5. Սահմանադրական կարգի վերականգնումից անմիջապես հետո Ազգային ժողովն ընդունելու է օտարերկրյա գործակալների մասին օրենք։
Սա է միակ ճիշտ ճանապարհը ձեր ընդդիմադիր լինելու փաստն ապացուցելու համար»։