Եսայանները գնում են «Բիլայն» ապրանքանիշը
Advertisement 1000 x 90

Եսայանները գնում են «Բիլայն» ապրանքանիշը

ԹԻՄ ՍՊԸ հանրային կապերի բաժինը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է․ «Հայտնում ենք և հաստատում, որ հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը ԹԻՄ ՍՊ ընկերությանն օտարելու մասին համաձայնություն և թույլտվություն ստանալու համար: ԹԻՄ-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար:

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները»,- նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը:

Ինչպես գիտեք, «Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»:

mamul.am