Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Դիլիջանում. Mercedes-ով բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են ավտոմատներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Դիլիջանում. Mercedes-ով բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են ավտոմատներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Դիիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մովսես Նավասարդյանին, 27-ամյա Դավիթ Ասլանյանին, 29-ամյա Սիմոն Սիմոնյանին, 29-ամյա Էդգար Ավդալյանին և 30-ամյա Արթուր Օսեյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են Mercedes Benz S500 մակնիշի 07 ԼT 070 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբրվել է 2 հատ ինքնաձիգեր։ Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com