Կարեն Վրթանեսյան. «Սա քաղաքացիական պատերազմի կոչ է»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Սա քաղաքացիական պատերազմի կոչ է»

«Աստեղային հիվանդության տակ մնացած սույն կերպարը, ըստ էության, հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիների 4 տոկոսին ոչնչացնել է պետք հանուն վիրուսի դեմ հաղթանակի (այո, ցնդել կարելի է)։

Որպես 13-14 տարի քարոզչություն ուսումնասիրող մարդ՝ կարող եմ ասել, որ այս կոչը պատերազմական ժամանակի քարոզչության կանոններով գրած, գերխտացրած ատելության խոսք է։ (Նույն այդ «աննախադեպ հարձակում մեր ընդհանուր տան վրա»-ն, պատերազմական քարոզչության հռետորաբանության դասագրքային օրինակ է)։

Մոտավորապես նույն կարգի, ինչպիսին, ասենք՝ երիտթուրքերը կգրեին, հիմնավորելու համար հայերի կոտորածը, կամ, օրինակ՝ նացիստական Գերմանիայում կհիմնավորեին հրեաներին ոչնչացնելու անհրաժեշտությունը։

Նույնիսկ եթե իշխանությունների դրդմամբ չի սա գրված, ապա առնվազն՝ իշխանության ատելության քարոզչության ազդեցության ներքո է։

Կրկնում եմ. սա քաղաքացիական պատերազմի կոչ է»:

Կարեն Վրթանեսյան



Նման նյութեր