
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արտակարգ դրության պայմաններում սկսել էր օնլայն դրամահավաք, որը մայիսի 2-ից մինչեւ հունիսի 2-ը ընկած ժամանակահատվածում պետք է տեւեր։
«Հրապարակը» Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ թե ինչքա՞ն գումար է հավաքվել մեկ ամսվա ընթացքում։
Ինչին ի պատասխան մեզ ուղարկեցին հետեւյալ պարզաբանումը․ « «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ին հունիսի 2-ը կազմակերպել էր բարեգործական օնլայ դրամահավաք։ Դրամահավաքի ընթացքում հավաքվել է շուրջ 17 միլիոն դրամ։ Հիմնական նվիրատվությունները կատարել են ՀՀ-ում, ՌԴ-ում և ԱՄՆ-ում մեր քաղաքացիները»։