Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեսյբուքում գրել է.
«Կառավարության հրաժարականը կարող է ցանկացած ոք պահանջել, այդ թվում՝ նաև քաղաքական կուսակցությունները: Դա քաղաքական գործունեության բնականոն դրսևորում է: Պահանջը կարող է իրականացվել, կարող է չիրականացվել, դրա շուրջը կարող են դեբատներ տեղի ունենալ, ներկայացնել հիմնավորումներ կամ չներկայացնել:
Նորից եմ կրկնում՝ դա բնականոն քաղաքական գործունեություն է:
Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն, ով այդ պատճառով նշանակվել է ԱԺ պատգամավոր, ասում է, որ կառավարության հրաժարական պահանջելը նշանակում է ժողովրդին մեջքից հարվածել: Հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել…
Փաստորեն, ով քննադատի կառավարությանը կամ պահանջի դրա հրաժարականը, ժողովրդի թշնամի է:
Նույնիսկ Վենեսուելայի Մադուրոն, Սիրիայի Ասադը և մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել: Սա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսևորում է: Սա այն դեպքերից է, երբ երկրի ռեսուրսների նվազ լինելը դրական դեր է կատարում, թույլ չի տալիս բռնատիրություն հաստատել:
Բայց դա մի կողմ, շատերը նման ցանկություն կունենան` նախկին, թե ներկա, խնդիրն այն է, որ ժողովրդավարության բազմաթիվ «սպառողներ» նման մտքերին ըմբռնումով են վերաբերվում: Դա արդեն…»