
Վաչիկ Գրիգորյանի գրառումը.
«Վերջին 2 ժամվա ընթացքում Էջմիածնում բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Շատերին՝ առանց որևէ պատճառի։
Ոստիկանությունը մի քանի ժամ շարունակ շրջափակած է պահել Էջմիածնի հրապարակը, և գրեթե բոլոր մեքենաները կանգնեցրել, ուղևորներին բերման են ենթարկել, իսկ մեքենաները տարել են տուգանային հրապարակ։
Նպատակը եղել է հակահամաճարակային կանոններերի նկատմամբ վերահսկողությունը, սակայն բերման ենթարկվածների մեծամասնությունը դրանք պահպանել են և մինչև վերջին պահը չեն էլ հասկացել, թե ինչու են արժանացել ոստիկանների «ուշադրությանը»։
Քաղաքացիների փոխանցմամբ՝ գործողությունն ուղեկցվել է դետեկտիվ ֆիլմերին բնորոշ դրվագներով»։