Կարեն Վրթանեսյան. «Մեկ տարի առաջ «Ադեկվադ»-ի տղերքը «лёгким движением руки» պայթեցրին Նիկոլի «հավատամքով ժողովրդավար» լինելու միֆը»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Մեկ տարի առաջ «Ադեկվադ»-ի տղերքը «лёгким движением руки» պայթեցրին Նիկոլի «հավատամքով ժողովրդավար» լինելու միֆը»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Արդեն բոլորը մոռացել են, որ 1 տարի առաջ Նիկոլը հրաման տվեց «փռել ասֆալտին սևազգեստ տարրերին»։

Թիրախում «Ադեկվադի» ժողովուրդն էր, բայց ձեռքի հետ լիքը անկապ մարդ տուժեց։ Հիշո՞ւմ եք։

Մեկ տարի անց որևէ բան չի փոխվել։ Ոստիկանությունը հիմա էլ դիմակ չկրողներին է ցուցադրաբար «փռում ասֆալտին»։

Վաղը մեկ այլ պատճառով ինչ-որ ուրիշ մարդկանց կփռեն խելառած դիկտատորիկի քմահաճույքով, հետո՝ ևս ինչ-որ խումբ ևն, ևն։

Իսկ կհիշե՞ք, թե ադեկվադներին ինչու էին բռնում։ Դժվար հիշեք։ Իսկ դա կարևոր է։

Մեկ տարի առաջ այդ տղերքը «лёгким движением руки» © պայթեցրին Նիկոլի «հավատամքով ժողովրդավար» լինելու միֆը։

Ընդամենը լույս հունիսի 1-ի գիշերը քաղաքի տարբեր վայրերում ասֆալտին գրեցին #sutNikol։

Ասենք՝ «արյունարբու» Սերժի օրոք ընդդիմադիր ակտիվիստներն ինչ ուզում, որտեղ ուզում, անում էին։ ՍՍ նախագահության 10 տարում մեկ կամ երկու անգամ են պատերը մխտռելու համար մարդկանց բերման ենթարկել, էլ չասեմ, որ դա ինչ-որ հետևանք ունենա։

Ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնի «Սուտ Նիկոլ» ակցիայի վրա, ասֆալտին գրածներն էլ մի քանի օրում կջնջվեին-կկորեին, բայց Նիկոլի հիստերիկ ու ծայրահեղ արձագանքից ակնհայտ դարձով, որ տղերքը (և աղջկեքը) ուղիղ թիրախին են կպել. այդ, թվում է, թե փոքր դրվագով բացահայտվեց և ի ցույց դրվեց ռևոլյուշնֆյուրերի մանրախնդրությունը, ոչ ադեկվատությունը և, ամենակարևորը, բռնապետական հակումները»։



Նման նյութեր