«Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին». Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանի հրապարակումը.

«Միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը:

Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ, և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ:

Լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը:

Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ՝ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվում ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը:

Հա, մի բան էլ. բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար»:



Նման նյութեր