
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից դիմակ չկրելու համար բերման ենթարկված ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
«Դիմակահանդեսին չմասնակցելու համար են ինձ բերման ենթարկել: Ես դիմակ ընդհանրապես չեմ կրել եւ չեմ կրելու, թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա»,- ասաց նա:
Մանուկյանը հավելեց, որ Ոստիկանությունում վարչական արձանագրություն են կազմել եւ միայն դրանից հետո բաց են թողել իրեն: